News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես որեւէ առարկություն չունեմ Ելիզավետա Դանիելյանի մասնագիտական որակներ առումով, ոչ մի անձնական բան չունեմ, բայց ես կարծում եմ՝ ԱԺ պետք է ներկայացվեն դատավորի այնպիսի թեկնածուներ, որոնք աչքի են ընկել, առանձնացել են բոլորից: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, պատգամավորներն իրենց հարցերով փնտրտուքի մեջ են, ուզում են գտնել այն տարբերությունը, որ ՍԴ անդամի թեկնածուն պետք է ունենա մյուսների նկատմամբ. «Չգիտեմ ով գտավ, ով չգտավ, բայց մենք կուզեինք դուք առանձնացած լինեիք, եւ մենք ասեինք՝ մենք ճանաչում ենք այս դատավորին: Սա մեր գործը բարդացնում է. մենք ունենք երկու տարբերակ՝ կամ չընտրել ձեզ, որ բերեն այլ թեկնածու, կամ ընտրել դատավորի, որը միգուցե շատ չի բավարարել, բայց դե եկեք ընտրենք: Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ ունենանք մրցակցությամբ ԱԺ հասած թեկնածու եւ քննարկելով նրա աչքի ընկնող որակները, ընտրենք»,-ընդգծեց Մարուքյանը:

Նա ընդգծեց, որ Ելիզավետա Դանիելյանի հետ հարցուպատասխանի արդյունքները համոզեցին իրեն, որ այս պայմաններում չեն կարող կողմ քվեարկել նրա թեկնածությանը:

Տպել
Ամենաշատ