News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում երկու հայկական պետություններում, տանում են նրանց ուժեղացմանն ու միջազգային հեղինակության բարձրացման։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

«Ակնհայտ է, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում երկու հայկական պետություններում, տանում են նրանց ուժեղացմանն ու միջազգային հեղինակության բարձրացման։ Ակնհայտ է, որ Բաքվում դա շատ լավ հասկանում են։ Այսօր շատ պարզ հաշվարկ կա՝ նրանք զորքեր են կուտակում հեղափոխության ժամանակ այն հաշվարկով, որ եթե խառնաշփոթ սկսի Հայաստանում, իրենք օգտվեն այդ հանգամանքից,  դա չստացվեց։ Հիմա կարող են այլ կերպ մտածել՝ բա մենք սպասե՞նք, որ այս երկու պետություններն այդքան ուժեղանան։ Հիմա իրենք իրենց բոլոր հնարավորություններն ուղղում են նրան, որ ներքին ռեսուրսն առավելագույնս օգտագործեն, որ ավելի ուժեղանան ։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հնարավոր սադրանքի»,-նշեց նա։ 

Խոսելով Բակո Սահակյանի հայտարարության մասին, որ նա չի մասնակցելու 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին, Քոչարյանը նկատեց․ «Սա շատ ողջունելի հայտարարություն է, քանի որ նա 2 ժամկետում նախագահ է եղել։ Այդ հայտարարությունը նշանակում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում այն ձեւավորված ավանդույթը, որ իշխանության ղեկավարն անվերջ մնում իշխանության ղեկին, վերանում է, որը շատ կարեւոր է»։

Փոխնախարարի համոզմամբ՝ ժողովրդավարական գործընթացները հայկական երկու պետություններում ամրապնդում են  նրանց դիրքերը միջազգային ասպարեզում․ «Որքան ժողովրդավարական ու արդյունավետ լինեն երկու պետությունները, այդքան դա բարենպաստ է խնդրի կարգավորման համար»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ հաջորդ նախագահական ընտրություններում (2020 թվականին) չի առաջադրվելու թեկնածու:

Ես չեմ մասնակցելու Արցախի նախագահի 2020թ. ընտրություններին. Բակո Սահակյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ