News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի ղեկավարած պատվիրակության հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը կարեւորել է  բնապահպանության ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ արդյունավետ համագործակցությունը՝ մասնավորապես ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում։ Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների անտառային ծառայության  կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախորդ տարի բռնկված հրդեհից հետո ցուցաբերած աջակցության համար եւ հույս հայտնել, որ Անտառային ծառայությունն առաջիկայում շատ ավելի մեծ եւ արդյունավետ ծրագարեր կիրականացնի Հայաստանում։

Կարեւորելով եւ բարձր գնահատելով Հայաստանի բնապահպանական գերատեսչության հետ համագործակցությունը՝ դեսպան Միլսը պատրաստակամություն է հայտնել էլ ավելի սերտացնելու այն։ «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Ջրային ռեսուրսների կառավարումը կարեւոր է Հայաստանի կայուն տնտեսական զարգացման հարցում: Պատրաստ եմ դիտարկել ուղիներ՝ աջակցելու նոր կառավարության առաջնահերթությունների հետ կապված մարտահրավերների հաղթահարման հարցում»,- իր ողջույնի խոսքում նշել է Ռիչարդ Միլսը։ Դեսպանը կարեւորել է նաեւ «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության» նախաձեռնությանը, որում Հայաստանը թեկնածու երկիր է։

Դեսպանի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության վարած քաղաքականության հիմնական գերակայությունները։ Մասնավորապես հատկանշվել են բնապահպանական թույլտվությունների, լիցենզիաների միասնական եւ առցանց համակարգի ներդրման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար ճշգրիտ ելակետային տվյալների ստացման, մոնիթորինգի, տեսչական վերահսկողության եւ բնապահպանական փորձաքննության համակարգերի կատարելագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի նախաձեռնած «Բնություն՝ արտաքին պարտք» գործընթացին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնելու երկկողմ համագործակցությունը՝ նրա շրջանակներում ներառելով նոր բնապահպանական ոլորտներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ