News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է Հայաստան–Եվրոպայի խորհուրդ 2015-2018 թվականների գործողությունների ծրագրի ամփոփիչ հանդիպմանը:

Իր ելույթում Վիգեն Քոչարյանը շնորհակալական խոսք է հղել ԵԽ գործընկերներին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ԵԽ երեւանյան գրասենյակն առանցքային գործընկեր է Արդարադատության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված բոլոր բարեփոխումների համար:

Փոխնախարար Քոչարյանը նշել է, որ ազգային մակարդակում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառումը կարեւոր օրախնդիր է Հայաստանի համար, որի ուղղությամբ Արդարադատության նախարարությունն իրականացրել է ծավալուն օրենսդրական աշխատանքներ: Փոխնախարարը միաժամանակ կարեւորել է առկա օրենսդրական գործիքակազմի արդյունավետ կիրառման հմտությունների եւ հնարավորությունների զարգացումը՝ ընդգծելով այդ համատեքստում եւս ԵԽ գործընկերների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Իր խոսքում փոխնախարար Քոչարյանն անդրադարձել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան քաղաքացիների բողոքների խնդրին, քրեական արդարադատության ոլորտում նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքին, խափանման միջոցների կիրառման հետ կապված հարցերին, կորուպցիայի դեմ պայքարին, ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքով նախատեսված մեխանիզմների իրագործման, ինչպես նաեւ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ինտիտուցիոնալ կայացման եւ կարողությունների զարգացման անհրաժեշտություններին:

Վիգեն Քոչարյանը վստահեցրել է, որ առկա են բոլոր նախադրյալները համագործակցության մեծ ներուժն իրացնելու 2019-2022 թվականների Հայաստան-ԵԽ նոր գործողությունների ծրագրի շրջանակներում :

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ