News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ։

Ողջունելով դեսպանին՝ բնապահպանության նախարարը նշել է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բնապահպանության ոլորտում համագործակցության մեծ ներուժ կա, որը սակայն լիարժեք չի օգտագործվում եւ հայտնել Հայաստանի պատրաստակամությունը բարեկամական Իրանի հետ կիսելու բնապահպանական առանձին խնդիրների` կլիմայի, բնապահպանական վճարների համակարգի ձեւավորման ուղղությամբ  ունեցած փորձը։

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, իր հերթին կարեւորել է ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների սահմանին «Բարեկամության եւ խաղաղության այգի» հիմնելու ծրագրին, ԻԻՀ շրջակա միջավայրի վարչության աջակցությամբ  Հայաստան ազնվացեղ եղջերուի 3 առանձնյակի ներմուծման հաջողված աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Իրանին կենդանիների մոնիթորինգի սարքեր տրամադրելու գործընթացին:

Կողմերը քննարկել են նաեւ Արաքս գետի ջրի որակին, մոնիթորինգի իրականացմանը,  արտանետումների աղբյուրների լիարժեք բացահայտմանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ