News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը լրագրողներին հայտնել են Սինգապուրում կայացած գագաթնաժողովի առաջին արդյունքների մասին: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ «աշխարհը խոշոր փոփոխություններ կտեսնի», իսկ Թրամփը հյուսիսկորեացի գործընկերոջը Վաշինգտոն հրավիրելու պատրաստակամություն է հայտնել, փոխանցում է «Դոժձ»-ը:

Կիմ Չեն Ընի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հետ «պատմական հանդիպման» ժամանակ իրենք որոշել են «անցյալը թողնել հետեւում», հաղորդում է Associated Press-ը: Թրամփը խոստացել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը կսկսվի «շատ շուտով»: Լրագրողի հարցին, թե արդյոք նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին կհրավիրի Վաշինգտոն բանակցություններ համար, ԱՄՆ նախագահն ասել է. «Իհարկե»:

Թրամփը պատմել է, որ իր եւ Կիմ Չեն Ընի միջեւ «հատուկ կապ է հաստատվել»: Նա ԿԺԴՀ-ի ղեկավարին «շատ տաղանդավոր մարդ» է անվանել, ով «շատ է սիրում իր երկիրը»: Կիմ Չեն Ընն իր հերթին շնորհակալություն  է հայտնել ԱՄՆ նախագահին հանդիպման համար եւ հայտարարել, որ «աշխարհը մեծ փոփոխություններ կտեսնի»:

Դրանից առաջ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը վերջնական փաստաթուղթ էին ստորագրել, որի բովանդակության մասին պաշտոնապես չի հաղորդվել: Թրամփն այն «բավականին համապարփակ» է անվանել: CNN-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում երկրի ղեկավարները հաստատել են բանակցությունների առաջընթացը եւ խոստացել են հետեւել հարաբերությունների բարելավման ուղուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ