News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր մենք՝ որպես ընդդիմություն, կարողանում ենք ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի պետականամետ ընդդիմությունը, մենք երբեք անձնական վիրավորանքների դաշտ չենք մտնում, անձնական պայքար չենք մղում: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իրենք Արցախի ու Ցեղասպանության, մյուս ազգային հարցերում գործող իշխանության կողքին են:

Հարցին, թե ինչու ՀՀԿ-ի հետ պանթեոնում չէ կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը, Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարող ասել, միգուցե Հայաստանում չէ, բայց մի քանի օր առաջ ես Կարեն Կարապետյանին հանդիպել եմ ու միասին ենք եղել»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿԼ-ական գործիչների հետ այցելել են Կոմիտասի անվան Պանթեոն եւ  հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ