News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթնաժողովը ցույց տվեց, որ Կորեական թերակղզու ամբողջական եւ անդառնալի ապամիջուկայնացման նպատակին կարելի է հասնել: ԵՄ-ն պատրաստ է աջակցել հետագա բանակցություններին եւ ջանքեր գործադրել վստահության ամրապնդման համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների միջեւ կայացած գագաթնաժողովը հաստատում է մեր խորը համոզմունքը, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է Կորեական թերակղզում ամուր խաղաղության հասնելու համար»,- ասել է Մարգարինին:

Նրա խոսքով՝ այս գագաթնաժողովը կարեւոր եւ անհրաժեշտ քայլ է միջկորեական հարաբերությունների եւ թերակղզում ձեռք բերված դրական իրադարձությունների զարգացման մեջ:

«Վերջնական նպատակը, որը կիսում է ողջ միջազգային հանրությունը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մնում է Կորեական թերակղզու ամբողջական, հաստատելի եւ անշրջելի ապամիջուկայնացումը: ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունը հստակ ազդանշան է առ այն, որ այդ նպատակը կարող է իրական դառնալ»,-ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ