News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերթ Ռեթգենը (Քրիստոնեա-դեմոկրատական միություն) զուսպ է արձագանքել ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման արդյունքներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ինչպես նախկինում, քիչ հավանական է այն, որ Կիմ Չեն Ընը մտադիր է հրաժարվել ատոմային զենքի մշակման իր ծրագրից»,- երեքշաբթի Funke Mediengruppe-ին ասել է քաղաքական գործիչը:

Ռեթգենի կարծիքով՝ «պատմական արդյունքի հասնելու իր անձնական պահանջմունքով Թրամփը ԱՄՆ-ին դրել է թույլ կողմի դիրքում»: Միեւնույն ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդի համար հանդիպումը «անհավանական հաջողություն է, որի համար նա նույնիսկ ստիպված չեղավ փոխադարձության դիմել», կարծում է Բունդեսթագի արտաքաղաքական կոմիտեի ղեկավարը:

Անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերն իր հերթին SWR ռադիոհեռուստատեսային ընկերության հետ հարցազրույցում նշել է, որ «հարց է ծագում՝ արդյոք բոլորը կհետեւե՞ն պայմանավորվածություններին», որոնք ձեռք են բերվել բանակցություններում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ