News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ձերբակալվել է «Թոլիշոն սադո» («Թալիշների ձայնը») թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը: Turan-ի փոխանցմամբ՝ նրան տեղափոխվել են Լյանկյարանի  ոստիկանական բաժին: «Ես արդեն երեք ժամ է այստեղ եմ՝ ոստիկանությունում», - ասել է Ջալիլովը, որին մեջբերում է գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ այս ամբողջ ընթացքում նրան հարցաքննում են թերթի գործունեության վերաբերյալ: Ջալիլովի հետ միասին ոստիկանությունում են պահվում նաեւ նրա երկու քույրերը, եղբայրը եւ հղի դուստրը:

Նշենք, որ թալիշական թերթի խմբագիրները պարբերաբար հայտնվում են ադրբեջանական ուժայինների ուշադրության կենտրոնում: Ժամանակին ձերբակալվել էր այս թերթի խմբագիր Գիլալա Մամեդովան: Ավելի ուշ թերթի աշխատակից Շահին Միրզոեւը դիմել էր Հայաստանի իշխանություններին ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է  նախագահական ընտրությունների արդյունքները
Սահմանադրական դատարանը հաստատել է...
Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են թափանցիկության բացակայության պայմաններում. ԵՄ
Եվրամիությունը վերահաստատում է իր ակնկալիքը, որ Ադրբեջանի իշխանությունները հաշվի կառնեն և կիրականացնեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները...
Ամենաշատ