News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս», Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում կոչով է դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ձեր հրամանով, իր դիմումի համաձայն գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ազատվել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Դուք Արմեն Աբրահամյանին չեք հրավիրել Ձեզ մոտ, չեք լսել դիմումի պատճառը, չեք փորձել ծանոթանալ նրա անցած ուղուն եւ ըստ այդմ ոչ մի շնորհակալական խոսք անգամ չեք ասել շուրջ 30 տարվա երկարամյա ծառայության փորձ ունեցող գեներալին:

Ուստի, հարկ եմ համարում հրապարակայնորեն ծանոթացնել Ձեզ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանին ու նրա անցած ուղուն.

ԱԱԾ ողջ անձնակազմը կհաստատի, որ Սահմանապահ զորքերի հիմնադրման օրվանից նա եղել է լավագույն հրամանատարը, ում հաջողվել է սահմանային անվտանգության համագործակցության շրջանակում հայ-ռուսական համագործակցությունը հասցնել գործընկերային ամենաբարձր աստիճանի:

Լինելով՝ հայ-ամերիկյան սահմանային անվտանգության բնագավառում համագործակցության թիվ մեկ պատասխանատուն, ԱՄՆ աջակցությամբ կարողացել է նոր որակ հաղորդել ՀՀ սահմանների կահավորմանն ու կառավարմանը:

Լավագույնս կազմակերպել է զինվորական ծառայությունը Սահմանապահ զորքերում`  ճիշտ համադրելով պարտադիր ծառայությունը պայմանագրային պրոֆեսիոնալ ծառայության հետ:

Զինված Ուժերում զբաղեցրել է բարձր պաշտոններ, եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման ակունքներում: Մինչեւ 1992 թ. սեպտեմբերի 1 գործել է ընդհատակյա կազմավորումներում եւ անցել փառահեղ մարտական ուղի ու արժանացել ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունների պարգեւների:

Եվ ամենավերջում՝ հայրենիքին անմնացորդ նվիրումով, Արցախ է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից 1988 թվականին:

Նրան սիրում են Արցախում, նրան սիրում եւ հարգում են բոլոր ժամանակների գործընկերները:

Հարգելի պրն. Սարգսյան,

կոչս ու հորդորս է, որ հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած, իրենց գիտակցական կյանքի մեծ մասը ՀՀ Զինված Ուժերին ու նրա ամրապնդմանն ու զարգացմանը նվիրած սպաներին, ըստ արժանվույնս, արժանացնեք գնահատանքի ու արժեվորման. մեր պետությունը պետք է պատշաճը մատուցի իր արժանի զավակներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ