News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներով Ռուսաստանին չի ստիպի փոխել իր արտաքին քաղաքականությունը: Այս մասին նշվում է երեքշաբթի օրը Ռուսաստանի-ի կողմից տարածված մեկնաբանության մեջ:

«Նոր պատժամիջոցների հետեւանքները նախկինի նման զրոյական կլինեն: Ստիպել Ռուսաստանին փոխել իր ինքնուրույն քաղաքականությունը միջազգային ասպարեզում չի ստացվի: Սակայն ամերիկացի քաղաքական գործիչները շարունակում են պատրանքների գերի մնալ՝ ԱՄՆ-ին համաշխարհային ժանդարմ երեւակայելով, եւ մեր երկրի վրա ճնշում գործադրելու յուրաքանչյուր նոր անհաջող փորձ ի ցույց է դնում իրենց սեփական անօգնականությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանը կհիշի, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի օրվա նախօրեին, իսկ ավելի վաղ՝ Հաղթանակի տոնի նախօրեին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ