News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բնական է, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը մեզ չի կարող չմտահոգել եւ չի կարող չբարձրաձայնվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին լրագրողների հետ զրույցում նշեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։

«Բելառուսը մեզ հետ կաշկանդված է  համաձայնագրերով, ՀԱՊԿ անդամ է, ՀԱՊԿ–ում կա որոշակի իրավապայմանագրային դաշտ, դա պարտավորեցնում է նրան պահել այնպես, ինչպես դաշնակիցը։ Տվյալ պարագայում այդ քայլը հակասում է այդ պարտավորությանը»,–նշել է նա։

Քոչարյանի համոզմամբ՝ դա ոչ միայն Բելառուսին է վերաբերում, դա ընդհանուր խնդիր է նույնիսկ ՀԱՊԿ անդամ երկրներից դուրս։

Փոխնախարարը նաեւ շեշտեց՝ չկա պայամանգրի այնպիսի կետ, որն արգելում է զենք վաճառել ոչ ՀԱՊԿ անդամ պետությանը, բայց կա անուղղակի, մասնավորապես, որ արգելվում է անել գործողություններ, որոնք վնասում են ՀԱՊԿ գործընկերոջը։

Բոլոր հարցերի բանալին, նրա համոզմամբ, երկրի ներսում է գտնվում. «Պետություններն առաջին հերթին առաջնորդվում են իրենց շահերով, եւ որպեսզի չոտնահարեն այլ պետության շահերը, պետք է այդ պետությունը, որի շահերը ոտնահարվում են, ավելի ազդեցիկ լինի»։

Շավարշ Քոչարյանն ընդգծեց՝ Հայաստանը որքան ավելի հեղինակավոր լինի, ավելի հասկանալի լինի, ավելի ընդունելի լինի արտաքին աշխարհի համար, ինչքան կարողանա արժանապատիվ լինել, այնքան «մենք կկարողանանք հետամուտ լինել մեր ազգային խնդիրների իրականացմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ