News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում «Երևանի էներգաարդյունավետության ծրագրին» տրամադրվող տեխնիկական օժանդակության շրջանակներում իրականացվել է մայրաքաղաքի մանկապարտեզների տեխնիկական վիճակի/սեյսմիկ հետազննություն։ «Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն» իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ին ստորագրված ֆինանսական պայմանագրի հիման վրա:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության իրականացրած ուսումնասիրությունն ընդգրկել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 31 մանկապարտեզներ։

Հունիսի 12-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ հետազննության արդյունքների ներկայացում և քննարկում՝ Երևանի քաղաքապետարանի և քաղաքաշինության ոլորտի պատասխանատու մարմինների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ։

«Մենք միշտ ընդգծում ենք յուրաքանչյուր խնդրի բնապահպանական, սոցիալական և տնտեսական գործոնների համադրությունը։ Կարճաժամկետ հեռանկարում սա կարող է թվալ խոշոր ներդրում, որը, սակայն, արդարացված է երկարաժամկետ հեռանկարում, քանի որ, ինչպես գիտեք, ցանկացած աղետ կանխելն ավելի քիչ ծախսատար է, քան հետևանքները վերացնելը». ասաց  ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը հիշեցրեց, որ եթե մինչև 1988թ-ը Երևանում կառուցվող բոլոր շենքերի նախագծային սեյսմակայունությունը մինչև 8 բալ էր, ապա 88-ի երկրաշարժից հետո այս չափորոշիչը վերանայվեց և շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն առաջացավ։ 2017թ․ կոմիտեն մշակել և կառավարությանն է ներկայացրել շենքերի սեյսմակայունության և հուսալիության բարձրացման ռազմավարություն, որով նախատեսվում է, ըստ կարևորության, հաջորդաբար կատարել շենքերի փաստացի տեխնիկական վիճակի հետազննություն, տրամադրել շենքերի տեխնիկական անձնագրեր և ստեղծել միասնական բազա։ ՄԱԶԾ աջակցությամբ իրականացված գնահատման տվյալները կհամալրեն այդ բազան։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը վստահեցրեց, որ ՄԱԶԾ չի սահմանափակվելու միայն մանկապարտեզներով, աջակցելու է նաև հանրային նշանակության այլ շենքերի սեյսմակայունության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներին։ Նրա խոսքով՝ մասնագետների խումբը մանկապարտեզների սեյսմակայունության ուժեղացման առաջարկները մշակելիս օգտագործել է նորարարական մոտեցումներ՝ հաշվի առնելով միջազգային փորձը։

Ներկայացնելով հետազննության արդյունքները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանն ասաց, որ շենքերի յուրաքանչյուր տիպի համար կարողացել են գտնել նվազագույն ֆինանսական միջոցներով մանկապարտեզների սեյսմակայունությունը բարձրացնելու լավագույն տարբերակը։ Միայն մեկ մանկապարտեզի դեպքում հետազննության արդյունքում տրվել է բացասական եզրակացություն. ուժեղացումը նպատակահարմար չէ։

Հետազննության արդյունքների ներկայացմանը հետևեց արդյունավետ քննարկում և կարծիքների ակտիվ փոխանակում:

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի կողմից «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրին տրամադրվող տեխնիկական օժանդակության հետագա աշխատանքները ներառում են՝

• մանկապարտեզների շենքերի էներգետիկ աուդիտների իրականացումը /ընթացքում է/,

• Տեխնիկական հետազննության և էներգետիկ աուդիտի արդյունքների հիման վրա մանկապարտեզների հիմնանորոգման նախագծերի մշակումը,

• Շինարարության ընթացքում տեխնիկական և հեղինակային հսկողությունը,

• Շահագործման առաջին տարվա ընթացքում մոնիտորինգի իրականացումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ