News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «դաս է քաղել»,  հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով, որ Թրյուդոյի քննադատությունն իր հասցեին Կանադային «մեծ գումարներ» կարժենա:

Մեկնաբանելով G7- ի գագաթաժողովից հետո Թրյուդոյի մամուլի ասուլիսը, Թրամփը նշել է, որ մի փոքր զարմացած է նրա հայտարարություններից: «Նա ասել է, որ թույլ չի տա, որ ԱՄՆ-ն իրեն ենթարկի Կանադան: Ենթարկե՞լ: Մենք հենց նոր իրար ձեռք սեղմեցինք: Դա շատ բարեկամական էր», - ասել է Թրամփը` նշելով, որ իր կարծիքով,  որ Թրյուդոն «դաս է քաղել» եւ Կանադային դա «մեծ գումարներ» կարժենա:

Նշենք, որ Կանադայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները լարվել էին պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ