News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական ոստիկանության կողմից 2 միլիարդ դոլարի գերմանական Thyssenkrupp սուզանավերի վաճառքի հետաքննության շրջանակում հարցաքննվել է: Ոստիկանությունը հայտարարել է, որ նա կասկածյալ չէ, այլ ընդամենը ցուցմունք է տվել, հաղորդում է Reuters-ը:

3 սուզանավերի եւ 4 պարեկային նավերի վերաբերյալ գործարքը կոռուպցիայի մասին գործի շրջանակում հետաքննության առարկա էր դարձել այն բանից հետո, երբ Channel 10 TV հեռուստաալիքը հաղորդեց, որ Նեթանյահուի անձնական փաստաբանը նաեւ ներկայացրել է Thyssenkrupp Marine Systems-ի տեղական գործակալին, ինչը կարելի է որպես շահերի բախում գնահատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ