News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենտրոն-Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 24-ին տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) եւ Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստը։  Արթուր Զադոյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ սույն գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ, որը կասեցվել էր գործով քննիչի որոշմամբ: Մինչ այդ քննիչը որոշել էր, որ քանի որ Արթուր Զադոյանը տառապում է ծանր հիվանդությամբ եւ ի վիճակի չէ մասնակցել քննչական գործողություններին, հետեւաբար գործի վարույթը պետք է կասեցնել:

«Քննիչի որոշումը բացարձակ անհիմն է, իմ պաշտպանյալը ի վիճակի է մասնակցել քննչական գործողություններին: Բացի այդ՝ չկա որեւէ եզրակացություն առ այն, որ Զադոյանը նման հիվանդությամբ է տառապում: Ընդամենը կա եզրակացություն,  որ նրա ստացած մարմնական վնասվածքն է ծանր»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով տուժող Ա. Զադոյանի փաստաբան Մարինե Թովմասյանը:

Դատական նիստը տեւեց  շատ կարճ՝ դատարանը քննարկեց բողոքը եւ անցավ խորհրդակցան սենյակ, որտեղից կվերադառնա հունվարի 26-ին։

Հիշեցնենք, որ  2009 թվականի հոկտեմբերին Երասխ-Երեւան ավտոճանապարհին ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը երկաթյա ձողով (ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով) հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Այնուհետեւ նաեւ ծեծի էր ենթարկել նրան. Զադոյանը ոտքերի հարված էր ստացել գլխին, որը դարձել էր ուղեղի ցնցման պատճառ, վնասվել էին նաեւ նրա կողերը: Զադոյանը բարեբախտաբար ողջ էր մնացել, նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել: Նշեք, որ  Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել եւ ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ