News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պարտադիր կուտակային համակարգը ներդնելու վերաբերյալ որոշման ընդունումից 1 օր անց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա դադարեցրել է նաեւ անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ Մանե Թանդիլյանը «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվ անդամներից էր եւ երեկվանից բուռն քննարկվում էր, թե ինչպես կուտակայինի դեմ պայքարող Թանդիլյանը կտրուկ փոխեց որոշումը:

Ֆեյսբուքյան իր գրառմամբ արդեն նախկին նախարարն ընդգծել է, որ այս հարցն իր համար նշանակություն ունի եւ լիահույս էր, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա:

«Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց և հաստատվեց կառավարության նիստում»,- գրել է նա:

Հատուկ քննչական ծառայության աշխատասենյակներում Հայաստանի Հանրապետության որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի: Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՔԾ  աշխատակազմին նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս։

Անդրադառնալով ՀՔԾ–ի գործունեությանը՝ Փաշինյանն ընդգծել է, որ ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝  մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ մասին Սահակյանն ասել է մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում։

Անդրադառնալով Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, Սահակյանն ասաց, որ անթույլատրելի է  ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում երկրի համախմբվածության, կայունության եւ անվտանգության համար։

Սինգապուրում այսօր տեղի է ունեցել պատմական հանդիպում։ Հանդիպել են ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը։ Երկրների առաջնորդները դրական են գնահատել գագաթնաժողովի արդյունքները: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրների առաջնորդները «որոշել են անցյալը հետեւում թողնել» եւ ստորագրել են «պատմական փաստաթուղթ»: ԱՄՆ նախագահն իր հերթին հանդիպումը «ֆանտաստիկ» է որակել եւ բարձր է գնահատել իրեն՝ Կիմ Չեն Ընին:

Դոլարն ու եվրոն էժանացել են:  Դոլարի փոխարժեքը կազմել է 482.85դրամ, եվրոն՝ 569.43դրամ, բրիտանական ֆունտը՝ 646.68 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.71 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 13–ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը կեսօրին՝ +28 +30:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ