News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Ռուսաստանի Անկախության օրվա կապակցությամբ հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

«Իմ հիմնական խնդիրը ես համարում եմ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդումը եւ խորացումը, տնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային եւ հումանիտար կապերի ընդլայնումը, ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում Հայաստանի ներուժի խթանումը եւ դերի ուժեղացումը»,- հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը նաեւ նշել է, որ մինչ օրս Եվրասիական տնտեսական միության երկրների զարգացման լավ դինամիկա է նկատվում: Այսպես, ԵՏՄ-ի ՀՆԱ-ն աճել է 1,8 տոկոսով, արդյունաբերական արտադրությունը` 1,7 տոկոսով, գյուղատնտեսությունը` 2,5 տոկոսով: Միեւնույն ժամանակ Կոպիրկինն ընդգծել է, որ Հայաստանը ԵՏՄ-ի ամենաարագ զարգացող տնտեսություններից է եւ մեծ ներուժ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ