News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Վրեժ Արզումանյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վրեժ Արզումանյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից», - ասված է նախագահի հրամանագրում:

Բացի այդ, նախագահի մեկ այլ հրամանագրով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալներ են նշանակվել Արամ Հակոբյանը և Արզուման Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ