Google-ն իր սեփական մեսենջերը կթողարկի, որը կարող է հայտնի WhatsApp-ի եւ Viber-ի մրցակիցը դառնալ, հաղորդում է Inforeactor-ը:
Նշենք, որ Android Messages-ն ի սկզբանե առկա է բոլոր հեռախոսներում, սակայն շուտով այն նոր գործառույթներով կհամալրվի: Այս մասին հայտնել են Chromium Gerrit-ի ստեղծողները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ օգտատերերը լիարժեք կկարողանան հավելվածից արդեն այս տարի օգտվել: Այս պահին Android Messages-ը չի աշխատում ըստ նշանակության, բայց առաջիկայում մասնագետները տվյալների մշակման նոր գործառույթով այն կհամալրեն: