News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Իսպանիայի հայտնի Բալեարյան կղզիներում, որոնք հանգստի համար նախընտրելի վայր են համարվում ոչ միայն իսպանացիների, այլեւ եվրոպացիների մեծամասնության համար, ընդամենը 3.2 միլիոն եվրոյով վաճառվել է Կոլոմ կղզին՝ հարեւան Մենորկան շրջապատողներից ամենամեծը, հաղորդում էNewsru-ն:

59 հա տարածքով կղզին 8 տարի շարունակ չէր կարողանում իրեն նոր սեփականատեր գտնել, որը ի վերջո դարձավ կուբայական ծագմամբ ամերիկացի ներդրող Ալեքս Մերուելոն՝ Meruelo Investment-ի սեփականատերը:

Քանի որ Կոլոմը մտնում է «Ալբուֆերա-դե-Գրաու» բնական պարկի կազմում եւ գտնվում է պետության պահպանության տակ, դրա վրա մի շարք խսիտ պահանջներ են տարածվում տարածքի օգտագործման եւ շինարարական աշխատանքների անցկացման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ