News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը (ՀԿՌՀ) Բելառուսական ռազմարդյունաբերական համալիրի հաղթաթուղթն է, որի հետ նրանք մեծ հույսեր են կապում՝ որպես բեկումնային արտահանման արտադրանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների վերլուծության ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունն Ադրբեջանի կողմից Բելառուսից «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ի ձեռքեբրման մասին:

Նրա խոսքով՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ Ադրբեջանը նման համակարգ է ձեռք բերել հենց Բելառուսից, քանի որ Բաքուն առաջին էքսպորտային պատվիրատուն է այս երկրի համարար: Սակայն փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանը եւս համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է ներկրում, քանի որ սա հզոր եւ շատ արդյունավետ զենք է:

Միեւնույն ժամանակ Պուխովը մտահոգություն հայտնեց շփման գծում իրավիճակի հնարավոր սրման կապակցությամբ: Ղարաբաղում հակամարտության սրման մեծ հավանականության պատճառներ, իր կարծիքով, կարող են դառնալ նավթի գների բարձրացում, Ադրբեջանի ռազմական գերազանցությունը եւ հակամարտող կողմերի ժողովրդագրական անհավասարակշռություն: Չէ որ նավթադոլարների ներհոսքը թույլ տվեց Ադրբեջանին մեծացնել ռազմական ծախսերը եւ բանակի թվաքանակը: «Եթե 2001 թվականին երկրի ռազմական բյուջեն 300 մլն դոլար էր կազմում, իսկ 2013 թվականին այն հասավ 3.7 մլրդ դոլարի եւ հավասարվեց Հայաստանի ողջ պետական բյուջեին»,- պարզաբանեց փորձագետը:

Նա անդրադարձավ նաեւ երկու երկրների զինված ուժերի ուժերի թվաքանակի աճի միտմանը: Այդպես, 2016 թվականին Ադրբեջանի Զինված ուժերիթիվը հասել էր 126 հազար մարդու, մինչդեռ Հայաստանի զինված ուժերի թիվը 2002 թվականից մինչ օրս կազմում է շուրջ 45 հազար մարդ: Միեւնույն ժամանակ, փորձագետը հիշեցրեց, որ ադրբեջանական բանակի վերազինմանը, որը հնարավոր դարձավ նավթադոլարների ներհոսքի շնորհիվ, արձագանքեց նաեւ Ռուսաստանը եւ, փորձելով հավասարակշռել իրավիճակը, եւ 2016 թվականի փետրվարին Հայաստանին զենքի ձեռբերման համար 200 մլն դոլարի վարկ տրամադրեց:

Ռուսլան Պուխովի կարծիքով՝ Ադրբեջանում հասարակական-քաղաքական լարված իրավիճակի լիցքաթափմանը կարող է նպաստել Հայաստանի կողմից թուլության ցանկացած դրսեւորում: Դա կարող է Բաքվի համար առիթ ծառայել Ղարաբաղում նոր ռազմական գործողություններ սկսելու համար: Սակայն, մասնագետի կարծիքով, ադրբեջանցիների հաջողությունը հնարավոր է միայն հանկարծակի եւ կայծակնային հարձակման դեպքում: Բայց նույնիսկ այդ դեպքում ոչ մի բան Բաքվին «թեթեւ զբոսանք» չի խոստանում, քանի որ այս փուլում հայ զինվորների եւ սպաների մարտական ուսուցման, պրոֆեսիոնալիզմի մակարդակը, նրանց բարոյական ոգին, մոտիվացվածությունը եւ կազմակերպվածությունը ավելի բարձր մակարդակի վրա են:

Դրանից զատ, փորձագետի խոսքով, հայերը զբաղեցնում են մարտավարական եւ ռազմավարական տեսակետից առանցքային  բարձունքները, որոնց վրա գրոհելը կպահանջի մարդկային եւ նյութական ռեսուրսների զգալի ներգրավում, որը Բաքուն, ինչպես ցույց տվեց 2016 թվականի ապրիլան էսկալացիայի փորձը, այս փուլում չունի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից արդեն հաստատել են երկիր 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման տեղեկությունը, ըստ որում՝ համակարգերի թիվը չի նշվում: Ավելի վաղ ստացված տեղեկությունների համաձայն՝ համաձայնագրով նախատեսված է 10 լրակազմի մատակարարում (որի մեջ մտնում են հրթիռները, լիցքավորող փոխադրամիջոցները, կառավարման կետը, ռադիոտեղորոշման կայանները եւ այլն): Հաղորդվում է նաեւ, որ համակարգերն արդեն սպառազինություն են ընդունվել: Մինսկի եւ Բաքվի միջեւ առաջիկա գործարքի մասին հայտնի էր դարձել դեռեւս այս տարվա ապրիլին: Բաքուն «Պոլոնոզի» ձեռքբերումը դիտարկում է որպես պատասխան «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներին, որոնք հայկական բանակի սպառազինության մեջ են: Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանը փող է ներդնում այն միջոցների ձեռքբերման մեջ, որոնք թույլ են տալիս խոցել հակառակորդի ռազմավարական կարևորության օբյեկտները, եւ «Պոլոնեզի» գնումը այս հայեցակարգի համատեքստում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ