News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Եթերում մի հեռուստահաղորդում է հեռարձակվում, որը ռուսերեն բառով «լոխատրոն» է, երբ մարդկանց հորդորում են զանգել իրենց, գուշակել բառը, ու մարդիկ երկար սպասում են, եւ այդ ընթացքում գումարներ են ծախսում: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ դա բացահայտ խաբեություն է: Թեեւ պատգամավորը չնշեց, թե որ հաղորդման մասին է խոսքը, սակայն խոսքն, ըստ էության, «Օդից փող» հաղորդման մասին է:

Գագիկ Բունիաթյանը նշեց, որ իրավական առումով այդտեղ որեւէ խնդիր չկա. «Իրենք հեռարձակման ժամը փոխեցին, տարել են երեկոյան ժամերի: Ժամը փոխելուց հետո բողոքները կտրուկ նվազել են»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ նկատեց. «Եթե գաղափարն անընդունելի է, ինչ տարբերություն, թե որ ժամին է հեռարձակվում»:

Տպել
Ամենաշատ