News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայտարարությունները, թե հեռուստաընկերությունները ղեկավարվում են մեկ կենտրոնից, կամ «Ա1+»-ի փակման հարցը, այս ամենը պայմանավորված է ժամկետային լիցենզավորումով: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, երբ «Ա1+»-ը փակվեց, օգտագործվեց հենց ժամկետային լիցնեզավորման պարագան. «Մենք այն ժամանակ հայտարարեցինք, որ խնդիրը քաղաքական է, բայց լուծումը իրավական պետք է լինի: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու պետք է ժամկետով աշխատի հեռուստաընկերությունը: Ընկերությունը ծախսեր է կատարում, ձեւավորում է լսարան, աշխատում է շահութաբերությամբ, ինչո՞ւ եք սահմանափակում լիցենզիան: Եթե մեկ ուրիշն էլ է ուզում զբաղվել, թող գնի հեռուստաընկերություն: Եթե չունենայինք այդ սահմանափակումը, «Ա1+»-ը չէր փակվի: Սա բիզնես է, ես ներդրումներ եմ արել, հետո ինձ ասում եք՝ կներեք, չստացվեց ձեզ մոտ, լիցենզիա չենք տալիս: Եթե ուզում եք, գնեք հեռուստաընկերություն, արգելք չկա, լավ գին առաջարկեք: Կարգավորեք այս խնդիրը եւ բոլոր հեռուստաընկերություններն ազատ կշնչեն»,-հայտարարեց Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, որ կողմ կողմ կլիներ, որ հեռուստաընկերությունները լինեին Բբաց բաժնետիրական ընկերություններ, որոնց բաժնետոմսերը կշրջանառվեին բորսայում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ