News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում չընտվեց ՍԴ դատավոր:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 54-ը: Ելիզավետա Դանիելյանին կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Եվս մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Հիշեցնենք, որ նախօրեին Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում հանդես է եկել ելույթով եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

«Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրությանը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որը սակայն ԱԺ-ն չհաստատեց՝ բավարար թվով ձայներ նրա օգտին չտալով:

Հիմա արդեն, Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվի 3/5-րդով, այսինքն անհրաժեշտ է լինելու 63 կողմ ձայն:

Այս պահի դրությամբ կարելի է փաստել, որ ՍԴ-ում երկու տեղ թափուր է:

ՍԴ անդամի ընտրության հարցը բավական երկար քննարկումների առիթ է տվել: Ավելի քան 200 փաստաբաններ նամակով դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով այդ պաշտոնի համար մրցույթ անցկացնել եւ նշել, որ իրենց նախընտրելի թեկնածուն փաստաբան Վահե Գրիգորյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ