ԱՄՆ Կոլումբիա շրջանի դատարանը Ռուսաստանի 5 քաղաքացիների, որոնց թվում մեկը հայազգի է, մեղադրանք է ներկայացրել Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու դավադրության համար:
Արդարադատության դեպարտամենտի կայքում նշված է, որ մեղադրանք է ներկայացվել 8 գործարարների, այդ թվում՝ Ռուսաստանի 5 եւ Սիրիայի 3 քաղաքացիների:
Ռուսական «Սովֆրախտ» ընկերության աշխատակիցներ Իվան Օկորոկովը, Իլյա Լոգինովը, Կարեն Ստեփանյանը, Ալեքսեյ Կոնկովը եւ Լյուդմիլա Շմելկովան մեղադրվում են ԱՄՆ ֆիննախի պատժամիջոցների տակ գտնվող Սիրիայի սուբյեկտներին ավիացիոն վառելանյութ մատակարարելու եւ դրամական միջոցներ փոխանցելու մեջ:
Սիրիայի հետ բիզնեսի համակարգմամբ զբաղվել է Յասեր Նասերը: Մյուս երկու անձինք՝ Ֆարիդ Բիթարը եւ Գաբրիել Բիթարը սիրիական Բանիյաս նավահանգստում տեսուչներ են աշխատել:
Մեղադրյալներին սպառնում է մինչեւ 25 տարվա բանտարկություն: