News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը հունվարի 23-ին ԵԽԽՎ անդամ բոլոր երկրների ներկայացուցչություններին է հանձնել ԵԽ անդամ պետությունների ղեկավարների ուղղված ադրբեջանահայության ուղերձը: Ուղերձում, մասնավորապես ասված է.

«Հարգելի ղեկավարներ, այցելելով Բաքու, դուք այցելության արարողակարգի շրջանակում Շահիդների պուրակում ծաղկեպսակ եք դնում «Ադրբեջանի ազատության եւ անկախության համար զոհված անձանց» շիրիմներին:

Այնուհետեւ ԵԽ անդամ պետություններին ղեկավարներին ուղղված ուղերձում ասվում է, որ այդ պուրակում թաղված է Բաքվում մեկ շաբաթ շարունակ դաժանաբար հայերին սպանած եւ այնուհետեւ սովետական բանակի հետ բախումների արդյունքում սպանված ադրբեաջանական խուժանը, ուր եւ արարողակարգի համաձայն ստիպում են այցելել երկրների ղեկավարներին:

Այնուհետ հայտարարությունը կոչ է անում. «Ձեր գերակշռող մասը ներկայացնում է այն երկրները, որոնց հասարակությունները այդ սարսափելի ողբերգության օրերին ձայն էին բարձրացնում, պահանջելով անհապաղ դադարեցնել հայերի զանգվածային ոչնչացումը: Հայերի մի մասը, որոնք հրաշքով փրկվեցին, ապաստան գտան նաեւ ձեր երկրներում: Հուսով ենք, որ այս դիմումը հիմք կդառնա վերջ դնելու աշխարհի երկրների մասնակցության, Բաքվի ռեժիմի կեղծարարություններին: Սա է մեզանից պահանջում հայերի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը, սա է պահանջում մարդկության խիղճն ու արդարությունը»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարության տեքստը անձամբ հանձնել է նաեւ ԵԽԽՎ-ում ադրբեջանական եւ թուրքական պատվիրակություններին: Ինչպես մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց Ն. Զոհրաբյանը, «Այս կոչը ուղղված է նաեւ ձեզ»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ