News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում հայտարարել են, որ պակիստանցի լրտես աղավնու են բռնել: Հայտարարությունը սոցիալական ցանցերում բուռն կատակների առիթ էր դարձել: Հնդկաստանի պաշտոնական անձինք նշել են, որ թռչունը հայտնաբերվել է սահմանի մոտ՝ «մարմնի վրա» նշաններով, որոնց մի մասն ուրդու լեզվով էր, հաղորդում է BBC-ն:

Սահմանամերձ Մանվալ գյուղից մի պատանի գտել էր աղավնուն եւ տարել մոտակա ոստիկանական բաժանմունք: Չնայած թռչնի վրա ոչ մի կասկածելի բան չէր հայտնաբերվեկ, ոստիկանությունը նրան կալանքի տակ էր պահում եւ, ամենայն հավանականությամբ, գրանցել էր որպես «կասկածյալ լրտես»:

Լուրն արագ տարածվել էր սոցիալական ցանցերում, եւ օգտատերերը չեն կարողացել զերծ մնալ խայթիչ մեկնաբանություններից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ