Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով եւ մարդու իրավունքների կոմիտեում նշանակված է զեկուցող՝ «Քաղբանտարկյալներ Ադրբեջանում» զեկույցը պատրաստելու համար:
Վկայակոչելով ԵԽԽՎ կայքը՝ ԱՊԱ-ն հայտնում է, որ նիստը կանցկացվի հունիսի 25-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակում: Զեկույցի պատրաստման նախաձեռնությունը առաջ է քաշել հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմզիգթը: