News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2017 թվականին տնտեսական ակտիվության արագացումը պայմանավորված էր արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերում աճի բարձր տեմպերով, շինարարության ճյուղի աճի վերականգնմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ հավելելով, որ արդյունքում տնտեսական աճը 2017-ին 7,5 տոկոս է կազմել նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն:

«Այդ աճի մեջ ներքին գործոնների  շարքում են ԿԲ կողմից վերջին մի քանի տարիներին իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման աճը, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության քաղաքականությունը»,-ասաց նա:

Երիցյանի խոսքով, 2017 թվականին աճել է թե սպառման պահանջարկը, թե ներդրումների պահանջարկը. «Գնաճի ցածր եւ կառավարելի մակարդակը  հնարավորություն է ստեղծել այդ աճին զուգընթաց պահպանել եկամուտների գնողունակությունը: Շարունակվել է ցածր մակարդակի վրա մնալ մեր արտաքին հաշվեկշիռը՝ 3-3,5 տոկոսի սահմաններում:

Թեեւ 2017 թվականին բյուջեի ծախսերն ավելացել են, սակայն ՀՆԱ-ն ավելի արագ է աճել եւ ծախսերը ՀՆԱ ցուցանիշում տեսակարար կշռով նվազել են»,-ընդգծեց Ներսես Երիցյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ