Հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-18-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 14-15-ը 2-3 աստիճանով կբարձրանա, այնուհետեւ էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-18-ի գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +24+27,
Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +21+24,
Տավուշում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +24+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +27+30,
Արարատում՝ գիշերը`+14+17, ցերեկը` +28+30,
Արմավիրում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +28+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +28+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +28+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+24,
Արցախում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +22+26:





























