News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Անհուսալի վարկերը հավասարապես բաշխվում են բոլոր վարկառուների վրա, այդպիսի վարկերի տեսակարար կշիռը Հայաստանի բանկային համակարգում 3 տոկոսից ավելի է: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Նրա խոսքով, չմարված վարկերի հետ կապված գործընթացները եւ բարդությունները վերացնելու ուղղությամբ քայլեր պետք է արվեն, որպեսզի կարողանանք այդ տոկոսը նվազեցնել:

«Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման գաղափարն էլ է այդ դաշտից, որ մեկ անգամ մաքրելով համակարգը, առանց լրացուցիչ ծախսերի բանկային համակարգի վրա, մենք նպաստում ենք այդ վարկերի վերադարձելիությանը: Բանկերը միշտ պատրաստ են եղել լուծել այդ խնդիրը վարկառուների համար, ուղղակի եթե զիջում էր մեկ մլն դրամ, պետք է 200 հազար դրամի հարկ վճարեր բանկը: Հիմա բարեբախտաբար, այդ հարցը լուծվում է»,-հայտարարեց ԿԲ փոխնախագահը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նկատեց, որ վարկերի տոկոսները նվազեցնելը խնդիրը չի լուծի, եթե վարկ վերցնող մարդկանց արտադրանքը մրցունակ չլինի. «Նրանք էլի չեն վճարելու վարկերը եւ 3 տարի հետո նորից զիջելու ենք»:

Ներսես Երիցյանը հայտարարեց, որ այսօր, բարեբախտաբար, բանկերն ունենա այն ունակությունը, որ ռիսկերը գնահատեն. «Այս պահին բավականին խելամիտ վարկավորում են իրականացնում»:

Նշենք, որ կառավարությունը հանդես է եկել անհուսալի վարկերի տույժ-տուգանքները ներելու նախաձեռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
Ամենաշատ