News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ապակայունացնող» արտաքին քաղաքականությունը:

Նրա խոսքով՝ Թրամփի եւ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական գագաթնաժողովը «անկասկած, առաջքայլ էր», սակայն Լե Դրիանը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահի դիվանագիտական մանեւրումների կապակցությամբ, փոխանցում է AFP-ն:

«Ամբողջ օրվա ընթացքում դուք տեսնում եք, թե ինչպես է նախագահ Թրամփը հարձակվում (Կանադայի վարչապետ Ջասթին) Թրյուդոյի վրա, որը ԱՄՆ պատմական դաշնակիցն է, դուք տեսնում եք՝ ինչպես է Թրամփն իր դաշնակիցներից հեռանում Քվեբեքում G7 հանդիպումից հետո, իսկ հաջորրդ օրը գործնականում գրկում է բռնապետին, որի դեմ ելույթ էր ունենում ընդամենը մի քանի օր առաջ»,- ասել է նա: «Նախագահ Թրամփը որոշել է աստիճանաբար վերացնել բազմակողմանիության գործիքները, որոնք ստեղծվել են վերջին պատերազմից հետո: Սա անորոշության եւ վտանգի ժամանակաշրջան է… Ամերիկան փակվում է իշխանության իր ամրոցի մեջ»,- կարծում է ֆրանսիացի նախարարը:

Նրա խոսքով՝ անցյալում ԱՄՆ-ն փորձել է ապամիջուկայնացման հարցում համաձայնության գալ Կիմ Չեն Ընի հոր հետ, ակայն դա ոչ մի բանի չի հանգեցրել: «Այսպիսով, այսօր սա լավ նորություն է, եկեք այն ընկալենք որպես այդպիսին, սակայն անհրաժեշտ է հավաստիանալ, որ այս ապամիջուկայնացումն իսկապես անշրջելի է եւ ենթարկվում է ստուգման»,- ասել է Լե Դրիանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ