News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Թոշակներն ու աշխատավարձերը կարող ենք բարձրացնել, եթե համոզվենք, որ եկամուտները կայուն աճ են գրանցում: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, որ եթե 2017-ին ակնկալվում էր ունենալ 3.2 տոկոս տնտեսական աճ, բայց արձանագրվել է 7.5 տոկոս, այդ աճը թույլ չի՞ տալիս բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, եւ եթե թույլ չի տալիս, ապա քանի՞ տարի է անհրաժեշտ, որ անդրադարձ լինի այդ թեմային:

Ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2016 թվականին զրոյական տնտեսական աճ է եղել, իսկ 2017-ին 7,5 տոկոս. «Հիմա ենթադրենք՝ 15-20 մլրդ դրամ ավելի է եղել, քան պետք է լիներ, կարո՞ղ ենք երկարաժամկետ սոցիալական պարտավորություն ստանձնել: Մենք չենք կարող 3 տարի հետո հետ վերադառնալ սոցիալական ծախսերի նույն մակարդակին, ինչ որ հիմա կարող ենք ստանձնել: Դրա համար այդ հարցի պատասխանն  իրար հետ պետք է տանք, երբ կքննարկենք առաջիկա ծրագրերը եւ  համոզվենք, որ եկամուտները կայուն աճ են գրանցում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ