News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Պարտադիր կուտակային բաղադրիչի մեկ տոկոսի պահպանման պարագայում էլ համարելու ենք, որ հարցը չի լուծվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով պարտադիր կուտակային բաղադրիչի հարցով իրենց դիրքորոշումը:

«Պարտադիր բաղադրիչի հարցը պետք է լուծվի։ Ինքը՝ վարչապետն արձանագրել է, որ խնդիրն առկա է, սահմանադրականության խնդիր կա: Մենք հիմա, ըստ էության, գնում ենք այն ճանապարհով, որ նպատակ ենք դնում այդ հարցը լուծել արդարացիորեն եւ սահամանադրության նորմերի մեջ տեղավորելով»,- ասաց պատգամավորը:

Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ կառավարության որոշումը պարտադիր բաղադրիչի մեղմացման մասին միջանկյալ քայլ էր: «Մենք կողմ չենք լինելու այդ գործընթացին: Մեկ տոկոս էլ մնա պարտադիր բաղադրիչի հետ կապված, համարելու ենք, որ հարցը չի լուծվել։ Մենք պայքարելու ենք, գնալու ենք նրան, որ պարտադիր բաղադրիչն ի վերջո հանվի»,- եզրափակեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ