News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում ընթանում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Բանակցությունների ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել երկրների երկկողմ համագործակցության հարցեր, հայտնում է RNS-ը: «Մեր հարաբերությունները զարգանում են, շատ հաջող են զարգանում: Անցյալ տարի մեզ մոտ ապրանքաշրջանառությունը աճել է 34,4 տոկոսով, այս տարվա առաջին եռամսյակում՝ եւս գրեթե 19 տոկոսով: Սա շատ լավ տեմպ է, որը մենք պետք է պահպանենք»,- ասել է Պուտինը:

Ալիեւն, իր հերթին, նույնպես նշել է երկրների միջեւ հարաբերությունների հաջող զարգացումը:

Պուտինը նաեւ հայտնել է, որ Մոսկվան պատրաստվում է օգոստոսի 30-ին Ալիեւի ՌԴ կատարելիք հաջորդ այցին: «Ինչ վերաբերում է մեր երկկողմ հարաբերություններին, ապա մենք այն հիմնավոր ու խորությամբ կքննարկենք, դրանով կզբաղվենք օգոստոսի 30-ին Ռուսաստան ձեր այցի ժամանակ»,- ասել է ՌԴ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ