News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ամբողջական ներդրմամբ Հայաստանի բյուջեի ծախսերը 12-15 մլրդ դրամով կավելանան: Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխման Հասարակական խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ մասնավոր հատվածում զբաղված Հայաստանի 80 հազար քաղաքացիների աշխատավարձը, որոնք հուլիսի 1-ից պետք է ներգրավվեն համակարգի մեջ, կնվազեն: Այսպես՝ 200 հազար դրամ աշխատավարձը կնվազի 5 հազար դրամով, 500 հազար դրամ աշխատավարձը՝ 12,5 հազար դրամով:

Միեւնույն ժամանակ, արդեն համակարգի մեջ մտած 200 հազար բյուջետային աշխատողների աշխատավարձը՝ 10 հազար դրամից մինչեւ 5 հազար դրամ: «Քաղաքացիների համար պահումների տոկոսները նվազեցնելով՝ պետությունը, փաստորեն, փոխզիջման է գնացել, սակայն «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծում թերություններ կան, մասնավորապես՝ փաստաթղթով նախատեսվում է, որ կենսաթոշակային պահումների նվազեցված տոկոսը (5 տոկոսից մինչեւ 2,5 տոկոս) կգործի մինչեւ եկամտահարկի համապատասխան կարգավորումը, սակայն եկամտահարկը երբ եւ ինչպես է նվազեցվելու՝ անհայտ է»,- նշեց Համբարձումյանը՝ շարունակելով, որ կարգավավորումը, հավանաբար, կնշանակի եկամտահարկի համաչափ՝ 2,5 տոկոսով նվազում:

Ըստ որում՝ մասնագետը հիշեցրեց, որ 3 ամիս առաջ շրջանառության մեջ դրված օրինագիծը, որով նախատեսվում է եկամտահարկի փոփոխություն, օրակարգից հանվել էր: Այս փաստաթղթի համաձայն՝ 500 հազար աշխատավարձի դեպքում եկամտահարկը պետք է կազմի 20 տոկոս, իսկ 500 հազարը գերազանցող աշխատավարձի դեպքում՝ 25 տոկոս:

Վահագն Համբարձումյանը դժվարացավ պատասխանել հարցին՝ բյուջեն արդյոք միջոցներ ունի՞ կենսաթոշակային պահումներում պետության մասնաբաժինը 5-ից մինչեւ 7,5 տոկոս մեծացնելու համար, սակայն դրա հետ մեկտեղ, ասաց, որ պետության ծախսերը 12-15 մլրդ դրամով կաճեն:

Կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ հանրության դժգոհության առնչությամբ նա ասաց, որ այն տեղ կունենա, մինչեւ մարդիկ դրական արդյունքն անձամբ չզգան: «Քաղաքացիների դժգոհությունն ավելի շատ կապված է իշխանությունների եւ միջազգային կազմակերպությունների նկատմամբ անվստահությամբ, այլ ոչ թե պարտադիր բաղադրիչով, ինչպես դա եղել է ԱՊՊԱ-ի դեպքում, սակայն ի տարբերություն այս գործիքի՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դրական արդյունքը կզգացվի ոչ թե մեկ տարի հետո, այլ շատ տարիներ հետո»,- եզրափակեց Վահագն Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում հավանություն ստացավ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մասնավոր հատվածի համար ուժի մեջ կմտնի 2018 թվական հուլիսի 1-ից, չնայած նախկին բոլոր հավաստիացումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ