News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ընդունել Մանե Թանդիլյանի՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմումը: Այս մասին հունիսի 13-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի համար նոր թեկնածությունը կքննարկվի միայն վարչապետի կողմից հրաժարականի հաստատումից հետո: «Այսինքն, մենք այս պահին մենք այլ անձանք թեկնածության հարցը չենք քննարկում, քանի որ դիմումը դեռ չի ստորագրվել», - պարզաբանեց Մարուկյանը:

Խոսելով Մանե Թանդիլյանի՝ կուսակցությունից դուրս գալու մասին, Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց, որ եթե նա թողնի իր պաշտոնը Կառավարությունում, սակայն միեւնույն ժամանակ որոշի մնալ «Լուսավոր Հայաստան»-ի շարքերում, ոչ ոք չի խանգարի նրան պաշտպանել եւ խթանել իր դիրքորոշումն այս հարցում:

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը կտրուկ անհամաձայնություն էր հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ, ով իշխանության գալուց հետո ամբողջությամբ փոխել է իր տեսակետը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման վերաբերյալ: Թանդիլյանը նաեւ հեռացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերից:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ