News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով այսօր՝ հունիսի 13-ին ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ սպանված  ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը, դեմ արտահայտվեց «Սասնա ծռերի»-ի անդամների խափանման միջոցը փոխելուն։

Նա հայտարարեց, որ արդարացի չէ «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելը, քանի դեռ դատաքննությունը չի ավարտվել եւ գործի հանգամանքներն ամբողջովին չեն բացահայտվել։ «Ես անքան էլ վատ մարդ չեմ, չեմ առարկում, որ առողջական խնդիրներ ունեցողներն ազատության մեջ լինեն, բայց դեմ եմ, որ մնացածների խափանման միջոցը փոխվի, թող գաղութում իրենց պատիժը կրեն, մինչեւ դատարանի որոշումը կլինի։ Ինչքան էլ տեղը վատ լինի, իմ ամուսնու տեղից վատը չի լինի»,-ասաց նա։

Սեդրակ Նազարյանը ցավակցեց  սպանված ոստիկանների այրիներին եւ նշեց, որ իրենք էլ են շահագրգռված, որ բացահայտվեն դեպքի իրական հանգամանքները։

«Սասնա ծռեր»-ի անդամ Սեդրակ Նազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ նրան անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը քննարկելու նպատակով դատավոր Մեսրոպ Մակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու հարցով երաշխավորել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը։

Գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ չի առարկում միջնորդությանը, նաեւ հաշվի առնելով առողջական վիճակն ու ընտանեկան վիճակը առարկություններ չունի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ