News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին:

Բացի այդ, ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր, դոցենտ Վիկտոր Կատվալյանին:

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրեց բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանին: Հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Տպել
Ամենաշատ