ԱԺ 11 պատգամավորներ հանդես են եկել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու անձնական երաշխավորությամբ:

Այս մասին  Facebook-ի իր էջում գրել է «Ծառուկյան. Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

Նա նաեւ հրապարակել է երաշխավորագրի փաստաթուղթը եւ ներկայացված ստորագրությունները:

Երաշխավորագրի մեջ նշված է , որ Սամվել Բաբայանի եւ Սանասար Գաբրիելյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորեն պատշաճ  վարքագիծ, չեն  խոսափի իրենց դատավարական  պարտականությունները պաշաճ  կատարելուց` քրեական վարույթ իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը: