News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանական միջուկային համաձայնագրի չեղարկման դեպքում Իրանը կվերսկսի ուրանի հարստացման գործընթացը Ֆորդոյի իր միջուկային օբյեկտում: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեքրուզ Քամալվանդին, փոխանցում է Tasnim-ը: Նրա խոսքով՝ համաձայնագրի ձախողման դեպքում Նաթանզեի միջուկային օբյեկտը կսկսի ավելի մեծ հզորությամբ նորագույն ժամանակակից ցենտրիֆուգների արտադրությունը:

Կենտրոնական Ղոմի նահանգում տեղակայված Ֆորդոն գտնվում է գետնի տակ՝ այն ցանկացած ռազմական հարձակումներից պաշտպանելու համար:

2011 թվականի վերջում Ֆորդոյի գործարանը սկսել էր մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան արտադրել: Սակայն Իրանի միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանն միայն մինչեւ 5 տոկոս հարստացված ուրան է արտադրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ