News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից առաջ քաշած խնդիրների ֆոնին Եվրոպան պետք է «նոր բալանս» գտնի ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը, փոխանցում է Reuters-ը:

Այդ խնդիրների թվում Մաասը նշել է ԱՄՆ-ի դուրս գալը Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից եւ Իրանի միջուկային գործարքից, դաշնակիցների դեմ պատժամիջոցների կիրառումը եւ  հովանավորականությունը:

«Մենք՝ եվրոպացիներս, պետք է որպես գիտակցական հակակշիռ հանդես գանք, երբ ԱՄՆ-ն անցնում է կարմիր գծերը»,- ասել է նա: «Եթե ԱՄՆ կառավարությունը ագրեսիվ կերպով կասկածի տակ է դնում մեր արժեքներն ու շահերը, ապա պետք է ավելի վստահորեն արձագանքենք»,- նշել է Մաասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ