News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հողի հարկի՝ տարիներով կուտակված պարտքերի զիջումների հարց կառավարությունը չի քննարկել: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը դիմելով Ջանջուղազյանին՝ ասաց, որ վերջին շրջանում համաքաղաքացիները հանդիպումների ժամանակ պնդում են, որ հողի հարկի՝ տարիներով կուտակված պարտքերի մասով կառավարությունը հավանաբար զիջումներ ու արտոնություններ է սահմանելու. «Ունի՞ կառավարությունը նման նպատակ, որ զիջումներ կատարի, որովհետեւ դա իրականում որոշակի շփոթ է առաջացրել մեր հասարակության շրջանում»:

Ի պատասխան Ֆինանսների նախարարն ասաց. «Ցավոք, շատ հաճախ ցանկալին իրականության տեղ փորձ է արվում ներկայացնել, այս դեպքում նույնպես որպես ցանակություն է հավանաբար արտահայտվել, որովհետեւ նման քննարկում առայժմ տեղի չի ունեցել: Բայց մենք ընդհանրապես հարկային համակարգը քննարկելու, վերլուծելու եւ գնահատելու փուլում ենք գտնվում եւ ակնկալում ենք, որ ձեզ հետ միասին կգտնենք ճիշտ փոխզիջումային տարբերակը, որը օբյեկտիվորեն ծառացած է եւ չի խոչընոտի տնտեսավարմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ