News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում մենաշնորհների վերացման հարցի լուծման համար կա երկու բաղադրիչ՝ քաղաքական եւ ինստիտուցիոնալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիմելով կառավարությանն ասաց. «մարդիկ ուզում են հասկանալ՝ հայտարարված մենաշնորհների վերացումը գործում է, թե ոչ: Ենթադրում եմ, որ մենաշնորհների վերացման ամրագրումը պետք է ամրագրված լինի կառուցակարգերով: Ներդրումային ակնկալիքներ ստեղծելու համար պետք է ստեղծել հարթակներ, որտեղ կնշվի, թե 20 ապրանքատեսակներից քանիսն են մենաշնորհներից ազատվել, որ այլեւս կարող է ցանկացած տնտեսվարող ներմուծել, արտադրել ինչ ուզում է»,-ասաց Բագրատյանը:

Ի պատասխան Ավինյանը նշեց. «Քաղաքական մասով որեւէ մեկի մոտ կասկած չի մնացել, որ հարցը լուծված է: Այսինքն քաղաքական ազդեցության տակ մենաշնորհներ չկան եւ չեն լինելու: Ինստիտուցիոնալ մասով պետք է գործեն համապատասխան մարմինները: Դրանցից մեկը ՏՄՊՊՀ-ն է եւ այլ մարմիններ, որոնք սկսել են գործել եւ արդյունքներ ցույց են տալիս: Մեծ հաճույքով կուզենայի լսել ձեր առաջարկները այս մասով»:

Բագրատյանն էլ նշեց,. «Ես վստահ եմ, որ քաղաքական կամքը ապահովված է: Բայց իրական կյանքում պետք է կարողանանք հաջորդ քայլերն իրականացներ: Պետք է ստեղծել հնարավորություն, որ որեւէ մեկի մոտ չլինի կասկած այդ առումով: Շատ կարեւոր է հանրային իրազեկումը: Ես գրավոր կներկայացնեմ առաջարկներ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ