News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին ազատության մեջ առաջին ճեպազրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

«Մենք այս օրերին պետք է շատ զգույշ լինենք, որ մեր գործին չվնասենք, սակայն զգուշությունը չի նշանակում, որ չպիտի գործենք»,-հայտարարեց նա։

Ժիրայր Սեֆիլյանը ցավակցություն հայտնեց 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման փորձի ժամանակ զոհվածների հարազատներին։

«Սասնա ծռերը» հնարավորություն չեն ունեցել դիմել նրանց հարազատներին։ Այդ ցավը բոլորիս ցավն է»,-նշեց Սեֆիլյանը։

Նա համոզված է, որ ոչ ոք Սասնա ծռերին հանցագործներ չի համարում․ «Համոզված եմ, որ ոչ ոք չի կարծում, որ տղաները այդ քայլին գնացել էին մարդասպանության համար»։

Սեֆիլյանն ընդգծեց, որ իրենք ամենաշահագրգիռ կողմն են, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչ հանգամանքներում տեղի ունեցան․ «Մենք ասելով նկատի ունեմ «Սասնա ծռերին»։

Նա նաեւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում կունենանք արդար դատարան, որը կքննի, թե ինչ է տեղի ունեցել 2016 թվականին։

«Զսպվածության կոչ եմ անում բոլոր կիողմերին այս հանգրվանում։ Այս հանգրվանը մեզ պետք է հասցնի ազատ եւ թափանցիկ ընտրություններ։ Միայն այդ ընտրություններից հետո մեր երկիրը կմտնի հանգիստ զարգացման փուլ, ինքնիշխանության ամրապնդման փուլ»,-հայտարարեց Սեֆիլյանը։

Սեֆիլյանն իր երկրորդ կոչով սփյուռքահայերին կոչ արեց վերադառնալ հայրենիք․ «Շատ ենք երազել հայրենադարձության մասին, օր առաջ մեր արյունաքամությունը դադարեցնելու մասին։ Ապստամբության նպատակներից էր այդ արյունաքամությունը դադարեցնելը, սակայն հիմա «թավշյա հեղափոխությամբ» ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ չեղարկել են իրենց պլանները, որ պիտի հեռանան երկրից կամ ցանկանում են ետ գալ հայրենիք»,-եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ