News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես անմիջապես էստեղից գնում եմ Գյումրի եւ պետք է հանդիպում ունենամ Շիրակի պետական համալսարանի, այսպես կոչված, հակամարտող կողմերի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով համալսարանում ստեղծված իրավիճակին:

Մասնավորապես, «Ծառուկյան. Խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը նշեց, որ համալսարանից հեռացված դասախոսներ Հովհաննես Խորիկյանին եւ Գագիկ Համբարյանին ռեկտորի պաշտոնակատարը չի վերականգնում իրենց աշխատանքին, թեեւ նման հորդորով իրեն դիմել էր ԿԳ նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախարարությունը բուհերի ինքնավարության կողմնակից է, եւ առավելագույնս անում , որ չմիջամտենք բուհերի գործերին. «Այն ժամանակ, երբ մենք քննարկել ենք խնդիրը, եղել է հորդոր իմ կողմից, որ տվյալ անձինք վերականգնվեն իրենց պաշտոնում, բայց ԿԳՆ-ն այս դեպքում կարող է լինել միջնորդի դերում եւ իր լիազորություններում չկա աշխատանքի վերականգնելու հարց:

Ես գնում եմ հանդիպելու բոլոր կողմերի հետ, նախկին, գործող ղեկավարության, նաեւ աշխատանքից հեռացվածների  հետ, փորձելու գտնել փոխզիջումային տարբերակ:

Ցավոք, որոշ անձինք չեն առաջնորդվում ՇՊՀ-ի շահերով, այլ իրենց անձնական շահերով: Այս դիրքորոշումը չի բերում փոխզիջումային լուծումների: Այս վիճակը չի կարող երկար շարունակվել, եթե մեր գործընկերները չեն գալիս լուծումների, ապա այլ տեղ պետք է գտնել լուծումները: Շուտով համալսարանի խորհուրդ կձեւավորվի, եւ լուծումներ կգտնենք:Իսկ հիմա լարվածությունը մնում է»,-ասաց նախարարը:

Տպել
Ամենաշատ