News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական կողմը ափսոսանք է հայտնել իր իտալացի գործընկեր Ջովաննի Տրիոյի՝ Փարիզ նախատեսված այցից հրաժարվելու մասին որոշման կապակցությամբ, որտեղ նա պետք է հանդիպեր ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերի հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Իտալիայի նախարարը նման որոշում է կայացրել եւ չեղարկել է այցը, եւ մենք ափսոսանք ենք հայտնում այդ կապակցությամբ: Շուտով կարվի նախարարի պաշտոնական հայտարարությունը»,- հայտնել են մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի, Իտալիայի էկոնոմիկայի նախարար Ջովաննի Տրիան հրաժարվել էր Փարիզ նախատեսված պաշտոնական այցիցի, որտեղ նա պետք է հանդիպեր իր ֆրանսիացի գործընկեր Բրունո Լե Մերի հետ: Այս մասին հայտնել էր ANSA գործակալությունը՝ նշելով, որ որոշման պատճառը Հռոմի եւ Փարիզի միջեւ միգրացիայի խնդրի շուրջ ֆրանսիական կողմից հնչեցված քննադատական հայտարարության կապակցությամբ առաջացած դիվանագիտական լարվածությունն է:

Ավելի վաղ ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Բենջամեն Գրիվոն Իտալիայի իշխանությունների գործողությունները ցինիկ եւ անպատասխանատու էր անվանել փրկված միգրանտներին տեղափոխող Aquarius հասարակական կազմակերպության նավի հետ կապված իրավիճակի կապակցությամբ, որին թույլ չէին տվել կանգնել Իտալիայի ափերին: Դա վրդովվեցրել է Հռոմի. վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նշել էր, որ Իտալիան «չի ընդունի խրատները», իսկ փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինիին, որը եւ կայացրել էր ՀԿ-ի նավերի համար ափերը փակելու որոշումը, Փարիզից «պաշտոնական ներողություն» էր պահանջել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ