News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սմարթֆոնների ու բջջային հավելվածների՝ օրըստօրե ավելացող թիվն արմատապես փոխել է հեռահաղորդակցության ոլորտը: Եթե առաջ մարդիկ բջջայինն օգտագործում էին միայն ձայնային եւ SMS ծառայություններից օգտվելու համար, ապա այժմ գերակշռում են ձայնային եւ ինտերնետային ծառայությունները: Բջջային ինտերնետի պահանջարկն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, իսկ պատճառն այն է, որ սմարթֆոնի միջոցով ինտերնետում հասանելի է դառնում գրեթե ամեն ինչ:

Այս ամենը հաշվի առնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին է ներկայացրել նոր՝ «X» եւ «Y» սակագնային պլանները, որոնք բաժանորդին հնարավորություն են տալիս թոփ 5 մեսինջերներից՝ «Viber»-ից, «WhatsApp»-ից, «Messenger»-ից, «Zangi»-ից, «Telegram»-ից օգտվել այնքան,  որքան կցանկանան, ինչպես նաեւ օգտվել ձայնային, ինտերնետային եւ SMS ծառայություններից՝ նախատեսված փաթեթի ներսում:

«Այսօր արդեն դժվար է պատկերացնել առօրյան առանց այս մեսինջերների, ակնթարթային հաղորդագրությունների, վիդեո-զանգերի, «group chat»-երի: Դրանք մարդկային շփումը դարձնում են ավելի արագ ու հեշտ: Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացրած վերլուծության՝ Հայաստանում նույնպես այս շուկան առավել զանգվածային եւ մրցունակներից է, քանի որ սմարթֆոններից օգտվող ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մեծամասնությունն օգտագործում է 2 եւ ավելի մեսինջեր: Վստահ ենք, որ այս փաթեթներն ավելի են հեշտացնելու մեր բաժանորդների շփումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««X» եև «Y» սակագնային պլանների անվանումը կապել ենք սերունդների հետ: Մինչեւ նոր սակագնային պլանները մեր բաժանորդներին ներկայացնելը՝ մենք կատարել ենք մանրամասն վերլուծություններ սերունդների հետաքրքրությունների մասին եւ արդյունքներով կիսվել ենք մեր ֆեյսբուքյան էջում: Ի դեպ՝ «Y» սակագնային պլանը նաեւ նվիրված է Երեւանի 2800-ամյակին»,- հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

«X» կամ «Y» փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում, համապատասխանաբար, 10 ԳԲ կամ 5 ԳԲ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:

Իսկ փաթեթների գործողության 30-օրյա ժամկետի ավարտին հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում՝«X» կամ «Y» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունների փաթեթները կհամարվեն ակտիվացված միայն ծանուցող SMS ստանալուց հետո:

*սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում

**ցանցի ներսում, ՀՀ բջջային ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան եւ Vodafone Ուկրաինա

***10 000 ներցանցային րոպե՝ 300 րոպե փաթեթը սպառելուց հետո

****10 000 ներցանցային րոպե՝ 100 րոպե փաթեթը սպառելուց հետո

*****դեպի ՀՀ բջջային ցանցեր

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ